...թե Ամանորի թեժ օրերին, երբ դոլարի փոխարժեքը հասել էր իր «պիկին», հայաստանյան բանկիրների մոտ եղել են դոլարային պահուստներ: Անգամ նշվում է կոնկրետ թիվ` վեց միլիոն, սակայն բանկիրները դոլար չեն վաճառել:
...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերջերս շա՜տ է ընդդիմադիր դարձել, անգամ ընդդիմադիր գործընկերներն են զարմանում, թե ինչպես է փոխվել երբեմնի դաշնակցականը:
...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ներկուսակցական լուրջ աշխատանքներով է զբաղվելու: Նրա ականջին «շշնջացել» են, որ իր անունից շատ հաճախ որոշ կուսակցականներ բանակցություններ են վարում տարբեր ուժերի հետ, ինչին ինքը բացարձակապես տեղյակ չէ:
...թե «Նախախորհրդարանի» մի քանի անդամների մեքենաները հրկիզելուց հետո պարզվել է, որ նրանք ավելի լուրջ անհանգստություն են պատճառում իշխանություններին, քան այսօրվա հարթակային ընդդիմությունը:
…թե ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում:
«Ադբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման հուշագրի հաստատման մասին» օրինագիծը, որը երկու երկրների միջև ստորագրվել էր դեռևս հուլիսին, ներառվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում...